Մարզային բժշկական կենտրոններում զգալի փոփոխություններ են սպասվում. մանրամասնում է նախարարը

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության որոշմամբ` մարզային բոլոր բժշկական կենտրոններն անցնում են ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ դա կարևոր որոշում է։ 

«Սա առաջին քայլն է մեր բժշկական կենտրոնների կառավարման մոդելի փոփոխության ուղղությամբ։ Հաջորդիվ այս կենտրոններում մենք իրականացնելու ենք մասնագիտական կառավարման առումով փոփոխություններ, կապահովվի բուժծառայությունների հասանելիության ընդլայնումը, որակի բարելավումը և այլն։ Այսինքն՝ բազմաթիվ ուղղություններով անելիքներ ունենք»,-ասաց Անահիտ Ավանեսյանն՝ ընդգծելով, որ սպասվող փոփոխությունները կնպաստեն նաև բուժհաստատությունների ֆինանսատնտեսական արդյունավետության բարձրացմանը։ 

Նախարարի խոսքով՝ մի կողմից պետությունը ներդրում է կատարում ենթակառուցվածքների, մյուս կողմից ծառայությունների ծավալը մեծացնելու մեջ։ Եվ այդ համատեքստում բժշկական կենտրոնների արդյունավետ կառավարումը, որակին համապատասխան զարգացում ապահովելը ՀՀ առողջապահության նախարարության բարեփոխումների ծրագրի շատ կարևոր բաղադրիչներից մեկն է։ 

«Մենք վստահ ենք, որ այս բոլոր գործողությունների արդյունքում մենք շատ ավելի ծախսարդյունավետ, միասնական ստանդարտներին համապատասխան մոտեցմամբ համակարգ ենք ունենալու»,-ասաց նախարարը։    

ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակելու է սերտ աշխատել մարզային իշխանությունների հետ` ի նպաստ քաղաքացիների առողջապահական կարիքների բավարարմանը:

Հայերեն

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Ընթացիկ տարում Մոլդովայի համալսարաններ է ընդունվել 31 երկրից ավելի քան 2400 ուսանող. Moldpres

Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս

ԱՀԿ-ն հայտնել է, որ Եմենում հակամարտության սրումից ի վեր զոհերի թիվը հասել է 1677-ի