Սուր շնչառական վարակներով պայմանավորված դպրոցներն ու մանկապարտեզները փակելու հիմք չկա. Ավանեսյան

3 րոպեի ընթերցում

Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված դպրոցներն ու մանկապարտեզները փակելու անհրաժեշտություն չկա։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ամենօրյա ռեժիմով մոնիթորինգ են իրականացնում մի քանի ուղղություններով։  

«Վստահ եղեք, մենք ամենօրյա մոնիթորինգ ենք իրականացնում թե մանկապարտեզներում, թե դպրոցներում, թե ամբուլատորիաներում, թե պոլիկլինիկաներում։ Դիտարկում ենք ուսումնական հաստատություններում հաճախելիությունը, բուժհաստատություններ դիմելիությունը։ Մեր ուշադրության կենտրոնում են հիվանդանոցները, վերակենդանացման բաժանմունքները։ Մենք ունենք հստակ ուղեցույց այն մասին, թե որ դեպքում է պետք անցնել հավելյալ միջոցառումների վարակի բռնկումները զսպելու համար։ Ասեմ, որ այս պահին իրավիճակն այնպիսին է, որ  հավելյալ միջոցառումների անհրաժեշտություն չկա»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։ 

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ այս շրջանում փակվեն դպրոցներն ու մանկապարտեզները՝ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ դա անարդյունավետ միջոց է։ Սուր շնչառական վարակների ակտիվացման սեզոնը սկսվում է նոյեմբերից և տևում է մինչև մարտ։ Այդ ընթացքում սուր շնչառական վարակների ակտիվացման պարագայում ուսումնական հաստատությունները փակելը տեղին չէ։ 

«Դա պարզապես անհնար է։ Ի վերջո, ցանկացած միջոցառում պետք է խելամիտ իրականացվի, որպեսզի արդյունքն ունենանք։ Առանձին դեպքերում մենք ունենք լուծումներ։ Մասնավորապես, ունենք առանձին հնարավորություններ դպրոցների մասով։ Եթե կոնկրետ դպրոցում  բացակայությունների թիվը 25 տոկոսից աճել է՝ ելնելով երեխաների հիվանդացությունից, ապա տվյալ դպրոցը կարող է անցնել հեռավար ուսուցման՝ համաձայնեցնելով կրթական գերատեսչության հետ։ Այսինքն՝ մեխանիմզը ստեղծված է։ Ամեն դեպքում կրկնում եմ, այս պահին և դրանից առաջ ունեցած համաճարակային իրավիճակը նման ցուցման հիմք չէ»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։ Նա հավելեց, որ վերջին 3 օրվա ընթացքում հանրապետությունում սուր շնչառական վարակների հետ կապված հիվանդացության նվազման միտում է նկատվում։ 

Ինչ վերաբերում է այն հարցին, թե դպրոցներում բժշկից տարված թուղթը հաշվի չի առնվում ու մտավախություն կա երեխաների բացակայության առնչությամբ, ապա նախարարը նշեց, որ այդ հարցը կքննարկի իր գործընկերոջ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հորդորեց հետևել մասնագետների խորհուրդներին, պահպանել ձեռքերի հիգիենան, հագնվել եղանակին համապատասխան, փակ տարածքները պարբերաբար օդափոխել, գանգատների դեպքում դիմել բժշկին։ 

 

Հայերեն

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի