Պատահարներ

Հրշեջները մեկուսացրել են Նորագավիթի 1-ին փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մեկուսացրել են Նորագավիթի 1-ին փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում բռնկված հրդեհը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 27-ին, ժամը 17:27-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների ևս երկու մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18։36-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում