Ֆրանսիան ԱՄՆ-ից շուտ է սկսել Ուկրաինայի օգտակար հանածոների շուրջ Կիևի հետ բանակցություններ վարել. Լեկոռնյու

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիան ցանկանում է դառնալ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հանքային պաշարների շահագործման շուրջ քննարկումների մաս, որոնք անցկացվում են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համատեքստում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկոռնյուն Franceinfo ռադիոկայանին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Փարիզը դեռ 2024 թ. հոկտեմբերից Կիևի հետ քննարկումներ է ունեցել ուկրաինական օգտակար հանածոների օգտագործման շուրջ՝ Ֆրանսիայի պաշտպանական արդյունաբերության համար։ Ըստ Լեկոռնյուի՝ իր «հաղթանակի պլանում» Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ներառել է հազվագյուտ հողային մետաղների շահագործման թեման և մի շարք առաջարկներ է արել ոչ միայն ԱՄՆ-ին, այլևս Ֆրանսիային։ 

«Այնպես որ, սա (ԱՄՆ) նախագահ Թրամփը չի հնարել, քանի որ սա հենց ուկրաինացիներն են առաջարկել», - ասել է Լեկոռնյուն։

«Անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև այս համաձայնագիրը կնքվի: Բայց դուք պետք է իմանաք, որ ես ինքս ուկրաինացի իմ գործընկերոջ հետ քննարկում եմ պաշտպանության ոլորտի մեր կարիքները: Մեր պաշտպանական արդյունաբերությունը ռեսուրսների կարիք կունենա.... Մենք փոխհատուցումներ (Ուկրաինայից) չենք փնտրում: Բայց մեր պաշտպանական համակարգը պաշարների կարիք ունի, որոնք առանցքային են մեր սպառազինության համակարգի համար ոչ միայն առաջիկա  տարիների, այլև առաջիկա 30-40 տարվա համար», - հավելել է նա։ 

Նախարարը նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խնդրել է, որ Փարիզը նույնպես մասնակցի ԱՄՆ-ի և ուկրաինացիների քննարկումներին։

Կիևը և Վաշինգտոնը արդեն ավելի մոտ են Ուկրաինայի օգտակար հանածոների համատեղ մշակման շուրջ համաձայնության հասնելուն։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին փետրվարի 28-ին մեկնելու է Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկելու համաձայնագրի տեքստը։ 

Ուկրաինային բաժին է ընկնում աշխարհի հանքային ռեսուրսների շուրջ 5%-ը։ 

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին