Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

1 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 26-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և Լիլյա Սիրականյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, քննարկման ընթացքում նախարարին է ներկայացվել «Աշխատատեղերի ստեղծման աջակցության և սոցիալական ինտեգրման» ծրագիրը, Զբաղվածության ռազմավարությամբ սահմանված ոլորտային առաջնահերթությունները, փաստաթղթով սահմանված նպատակները։

Նախարարը նշել է իր նկատառումները ռազմավարության վերաբերյալ, խոսել Հայաստանի աշխատուժին վերաբերող մի շարք հարցերից, անդրադարձել պետական քաղաքականությանը, որի թիրախում մարդկային կապիտալի զարգացումն է։

Կողմերը համաձայնել են շարունակել փաստաթղթի մշակման շուրջ տարվող աշխատանքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում