Իլոն Մասկը գլխավորում է սուպերմիլիարդատերերի վարկանիշային աղյուսակը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Պետական արդյունավետության գերատեսչության (DOGE) ղեկավար, ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը գլխավորել է սուպերմիլիարդատերերի վարկանիշային աղյուսակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Altrata ընկերության կազմած բացառիկ վարկանիշային աղյուսակը։

24 դիրք ընդգրկող վարկանիշային աղյուսակի համաձայն՝ աշխարհի ամենահարուստ մարդը հանդիսացող Իլոն Մասկի կարողությունը 2025 թ. փետրվարի դրությամբ գնահատվում է 419,4 միլիարդ դոլար: Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսի համաձայն, սակայն, Մասկի կարողությունն այս պահի դրությամբ կազմում է 358 միլիարդ դոլար։ 

Մասկից բացի վարկանիշային աղյուսակում տեղ են գտել ամերիկյան Amazon առցանց ռիթեյլերի հիմնադիր Ջեֆ Բեզոսը (263,8 միլիարդ դոլար), պերճանքի առարկաներ արտադրող LVMH ֆրանսիական ընկերության սեփականատեր Բեռնար Առնոն (238,9 միլիարդ դոլար), ԱՄՆ-ի Oracle համակարգչային տեխնոլոգիաներ արտադրող կազմակերպության համահիմնադիր Լարի Էլիսոնը (237 միլիարդ դոլար) և Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը (237 միլիարդ դոլար):

Վեցերորդ տեղում է Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը՝ 160,5 միլիարդ դոլար կարողությամբ:

Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, աշխարհի 24 ամենահարուստ մարդկանց միագումար կարողությունը կազմում է 3,3 տրիլիոն դոլար։ 

Ըստ հրապարակման՝ 1987 թվականին, երբ Forbes-ն առաջին անգամ ներկայացրեց աշխարհի միլիարդատերերի ցուցակը, որում ընդգրկված էր 140 մարդ, նրանց ընդհանուր կարողությունը կազմում էր 295 միլիարդ դոլար։ Այդ ժամանակ աշխարհի ամենահարուստ մարդը ճապոնացի գործարար Յոշիակի Ցուցումին էր, որի կարողությունը կազմում էր 20 միլիարդ դոլար։ 

Հայերեն فارسی

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը