ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ֆրանկոֆոն երկրների դեսպանները քննարկել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա շրջանակում նախատեսվող միջոցառումները

3 րոպեի ընթերցում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ֆրանկոֆոն երկրների դեսպաններին՝ ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրանցի նախագահությամբ: 

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և երկամսյակի շրջանակում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ շեշտելով, որ Ֆրանկոֆոն միջոցառումներին նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են հանրային ընդգրկվածությամբ:

«Ֆրանկոֆոն միջոցառումներում ներգրավված է կրթական և մշակութային 500-ից ավելի հաստատություն, ինչը ցույց է տալիս, որ տարեցտարի գործընթացն ավելի մեծ թափ է հավաքում, ինչը, վստահ եմ, նպաստելու է Հայաստանում ֆրանկոֆոնիայի զարգացմանը»,- ասել է նախարարը:

Ըստ նրա՝ անցկացվող միջոցառումները լինելու են նաև յուրօրինակ հարթակներ՝ խոսելու ֆրանկոֆոն երկրներին միավորող արժեքների՝ խաղաղության, ժողովրդավարության, մարդասիրության և այլնի մասին:

Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրանցը կարևորել է ֆրանկոֆոն երկրների ներդրումն արժեքների տարածման, ֆրանսերենի հանրահռչակման գործում և նշել, որ ֆրանկոֆոնիայի նպատակը նաև տնտեսական, քաղաքական, մշակութային համագործակցության ստեղծումն է: Նա առանձնակի կարևորել է 2027 թ. ֆրանկոֆոն խաղերի անցկացումը Հայաստանում՝ ընդգծելով այդ աշխատանքներին սատարելու պատրաստակամությունը:

Քննարկման ընթացքում ներկայացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից նախատեսվող առանցքային ծրագրերը, որոնք իրականացվելու են կրթական և մշակութային կազմակերպությունների  հետ համատեղ՝ «Գոնկուրի 2025 թվականի Հայաստանի մրցանակ», «Մշակութային ճանապարհորդության ֆրանկոֆոն կանգառները», «ԱԶՆԱՎՈՒՐ. ճանապարհորդություն ժամանակի և երաժշտության միջով», «Մանուշյան․ այսօր ժամը 15-ին» և այլն։

Դեսպանները ևս առանձնաբար ներկայացրել են երկամսյակի շրջանակում նախատեսվող միջոցառումները, որոնք իրականացվելու են տարբեր ձևաչափերով և տարբեր հաստատություններում: Դրանք հիմնականում ներառում են ֆիլմերի ցուցադրություններ նաև ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնի շրջանակում, դասական երաժշտության համերգներ, Շառլ Ազնավուրին նվիրված բանախոսություններ և այլն:

Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք 10-րդ Ֆրանկոֆոն խաղերի ընթացիկ կազմակերպչական մի շարք հարցեր:

 

Հայերեն English Français Русский Türkçe

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ