ԵՄ-ն ցանկանում է օգտակար հանածոների շուրջ իր սեփական համաձայնագիրը կնքել Կիևի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՄ երկրները Կիևի հետ քննարկում են Ուկրաինայի ընդերքի շահագործման և հազվագյուտ մետաղների արդյունահանման վերաբերյալ սեփական համաձայնագիրը՝ ԱՄՆ-ից առանձին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Le Figaro թերթը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ստեֆան Սեժուրնեի հայտարարությունը։

«Եվրոպային անհրաժեշտ 30 խիստ կարևոր օգտակար հանածոներից 21-ը կարող է Ուկրաինայի կողմից տրամադրվել փոխշահավետ գործընկերության շրջանակներում», - հայտարարել է Սեժուրնեն՝ ամփոփելով փետրվարի 24-ին Կիևում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի մասնակցությամբ անցկացված բանակցությունները։ 

Սեժուրնեն, որը նաև զբաղեցնում է ԵՄ բարգավաճման ու արդյունաբերական ռազմավարության համար պատասխանատու եվրահանձնակատարի պաշտոնը, չի ներկայացրել հնարավոր համաձայնագրի պայմանները, ինչպես նաև հանքանյութերը, որոնց հավակնում են ԵՄ երկրները։

Փետրվարի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը շահագրգռված է Ուկրաինայից հազվագյուտ հողային մետաղներ ստանալու հարցում։ Փետրվարի 12-ին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Կիևում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին է հանձնել օգտակար հանածոների մասին համաձայնագրի տեքստը։ Զելենսկին, որն ավելի վաղ հայտնել էր գործարք կնքելու իր պատրաստակամության մասին, այն չստորագրեց ո՛չ Բեսենթի հետ կայացած հանդիպման ժամանակ, ո՛չ էլ ավելի ուշ Մյունխենում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպման ժամանակ։

Ըստ ԶԼՄ-ների հրապարակումների՝ ԱՄՆ-ն Ուկրաինայից պահանջում է 500 միլիարդ դոլարի օգտակար հանածոներ՝ որպես փոխհատուցում ամերիկյան օգնության դիմաց։ Ըստ Kyiv Independent-ի՝ Զելենսկին հրաժարվել է ստորագրել համաձայնագիրը, քանի որ այն չի պարունակել Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ, ինչպես նաև նշված գումարը հինգ անգամ գերազանցել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից որպես դրամաշնորհ հատկացված 100 միլիարդ դոլարը։ 

Միացյալ Նահանգներ

Ուկրաինան և ԱՄՆ-ն գտնվում են օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի «վերջնական փուլում». Ուկրաինայի փոխվարչապետ

 

Հայերեն Русский

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո