Պատահարներ

ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ապա մոտակա տանը

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ապա մոտակա տանը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 20-ին, ժամը 21։10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորքի այգիներ փողոցի թիվ 303/10 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և մոտակա տանը․ առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից, պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Պ․ Մ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել գազատարին, ճամպեզրի բետոնե արգելապատնեշին, ապա մոտակա ավտոտնակին և տներից մեկին․ տուժածներ չկան։

Վնասվել է ավտոտնակի շերտավոր դուռը, տան պատուհանը, փլուզվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշից 1 քմ հատված, վնասվել է գազատարը, որից առկա է արտահոսք։

Փրկարարները հերթապահել են՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են արտահոսքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում