ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան բանաձևը

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին ամերիկյան բանաձևի օգտին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Նախագծին հավանություն է տվել 10 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը, հինգը քվեարկել է դեմ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներից ոչ մեկը չի կիրառել վետոյի իրավունքը։ 

Ռուսաստանի և մյուս երկրների առաջարկած փոփոխությունները չեն ընդունվել։

Ավելի վաղ Վաշինգտոնն այդ նույն բանաձևը ներկայացրել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Այն ընդունվել է, սակայն միայն Եվրոպայի առաջարկած փոփոխություններով, որոնցով դատապարտվում են Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողություններն Ուկրաինայում։

«Ուկրաինական ճգնաժամի բուն պատճառները վերացնելու անհրաժեշտության մասին» ռուսական լրացումը մերժվել է։

Ամերիկյան բանաձևում Ռուսաստանը չի համարվում ագրեսոր և չի հիշատակվում Ուկրաինայի տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը։ Փաստաթղթում, ի թիվս այլ բաների, դատապարտվում են ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում մարդկային կորուստները։

Բանաձևը կոչ է անում շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները և խաղաղություն հաստատել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև:

Հայերեն Русский

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը

Պանամայում երկրաշարժից առնվազն 27 մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 400 շինություն

ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ