Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարգուս Ցահքնային Էստոնիայի Անկախության օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարգուս Ցահքնային Էստոնիայի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի իր գործընկեր Մարգուս Ցահքնային    երկրի Անկախության օրվա առթիվ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում տարածված գրառման  մեջ։

«Լավագույն մաղթանքներն եմ հղում իմ լավ գործընկեր և բարեկամ Մարգուս Ցահքնային՝ Էստոնիայի անկախության օրվա առթիվ։ 

Մեր ներգրավվածությունն ուժեղ է, այն արտացոլված է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ օրակարգում։ Ցանկանում եմ շարունակել այս բարեկամությունը դեպի նոր հանգրվաններ»,-նշել է Արարատ Միրզոյանը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում