Մոսկվան Մարսելում ՌԴ հյուպատոսությունում տեղի ունեցած պայթյունը համարում է ահաբեկչություն

2 րոպեի ընթերցում

Մարսելում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության տարածքում տեղի ունեցած պայթյուններն ունեն ահաբեկչական հարձակման բոլոր նշանները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Պաշտոնյան հայտարարել է, որ Մոսկվան Ֆրանսիայից պահանջում է ձեռնարկել միջադեպը հետաքննելու համապարփակ և արագ միջոցներ, ինչպես նաև առաքելության անվտանգության ամրապնդմանն ուղղված քայլեր։ 

Իր հերթին Մարսելում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ստանիսլավ Օրանսկին La Marseillaise հրատարակությանը հաստատել է, որ պայթյունը տեղի է ունեցել Մարսելում Ռուսաստանի հյուպատոսության տարածքում, ոչ թե դրա մերձակայքում, ինչպես ավելի վաղ հաղորդել էին որոշ ԶԼՄ-ներ։ 

Դեպքի վայր են ժամանել հրշեջներ և ոստիկաններ։ 

Փետրվարի 24-ի առավոտյան Մարսելի 8-րդ թաղամասում՝ Ամբրուազ Պարեի պողոտայում գտնվող Ռուսաստանի հյուպատոսության տարածքում պայթյուն է տեղի ունեցել։ Տեղեկություններ էին տարածվել, որ հյուպատոսարանի տարածքի ուղղությամբ երեք պայթուցիկ սարք է նետվել, որոնցից մեկը չի պայթել։ Նախնական տվյալներով՝ խոսքը միայն նյութական վնասների մասին է, զոհեր և վիրավորներ չկան։

«ՌԻԱ Նովոստի»-ն հիշեցնում է, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը նախորդ շաբաթ հայտնել էր, որ Կիևը կարող է փորձել խափանել ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծելու բանակցությունները՝ ահաբեկչություններ իրականացնելով Եվրոպայում Մոսկվայի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների դեմ:

Հայերեն Русский

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերը մտահոգություն են առաջացնում երկրի անվտանգության շուրջ. Moldpres

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել է Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագիրը

Հնդկաստանի 11 քաղաքացի է տուժել Հորմուզի նեղուցում առևտրային նավին հասցված հարվածի պատճառով

Կալիֆոռնիայի պաշտոնյաները հակադարձել են Թրամփին՝ Իրանի կողմից Լոս Անջելեսի ու Սան Դիեգոյի «ոչնչացման» մասին նրա հայտարարությունից հետո

Paramount-ը պաշտոնապես ստանձնել է Warner Bros.-ի վերահսկողությունը՝ 110 միլիարդ դոլարի գործարքի արդյունքում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 06/10/26

Ասիական ինդեքսներ - 06/10/26

Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կփորձի հարձակվել Իսրայելի վրա՝ ընտրությունների վրա ազդելու համար

ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողները հնարավորություն կունենան թղթակցել Միջազգային ֆրանսիական ռադիոյին

«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ