ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ևս երեք իսրայելցի պատանդների

1 րոպեի ընթերցում

Պաղեստինյան «Համաս» արմատական ​​շարժումն ազատ է արձակել ևս երեք իսրայելցի պատանդների և նրանց հանձնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ): Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։

Գործընթացը տեղի է ունեցել Գազայի հատվածի կենտրոնական Նուսեյրաթ ճամբարում։ Ազատ արձակվածներն էին Օմեր Շեմ Թովը, Էլյա Քոհենը և Օմեր Վենկերտը: Մինչ այդ, ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին էր հանձնել 10 տարի գերության մեջ գտնվող Թալա Շոհամին և Ավեր Մեգիստոյին։

Նշվում է, որ վերջին պատանդին՝ Հիշամ ալ-Սաիդին, առանձին կտեղափոխեն Գազա քաղաք։ Նա բեդվին արաբ է Իսրայելից։ Նա անկլավում է գտնվում 2015 թվականից։

Դրա դիմաց Իսրայելը խոստացել է ազատ արձակել ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների։ Նրանց թվում կան ահաբեկչության համար ցմահ դատապարտվածներ։

Հունվարի 19-ից Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադար է։ Պաղեստինյան արմատական ​​շարժումը խոստացել է առաջին փուլում 42 օրվա ընթացքում ազատ արձակել 33 իսրայելցի պատանդների։

 

 

Հայերեն Русский

Կարատեիստ Սուրեն Հարությունյանը դարձել է «Karate1 Series» մրցաշարի փոխչեմպիոն

Դատախազությունը «Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Իսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր

«Նոր գիրք»-37/26. Բուրդո, Վեռն, Չարան, Դրոթեր, Նոել, Ջոնասեն

Ուկրաինա այցելած Մերցը հայտարարել է Կիևին լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնության մասին

Հնդկաստանի ֆինանսների նախարար մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը

Բրազիլում կայացել են նախագահական ընտրությունները. Բոլսոնարուն և Լուլա դա Սիլվան կմրցեն երկրորդ փուլում

Արարատ Միրզոյանը ժամանել է Թեհրան

Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում. Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատումն ու սահմանագծումը կիրականացվի բարեկամական ռեժիմով․ Կոբախիձե