ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ևս երեք իսրայելցի պատանդների
1 րոպեի ընթերցում

Պաղեստինյան «Համաս» արմատական շարժումն ազատ է արձակել ևս երեք իսրայելցի պատանդների և նրանց հանձնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ): Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։
Գործընթացը տեղի է ունեցել Գազայի հատվածի կենտրոնական Նուսեյրաթ ճամբարում։ Ազատ արձակվածներն էին Օմեր Շեմ Թովը, Էլյա Քոհենը և Օմեր Վենկերտը: Մինչ այդ, ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին էր հանձնել 10 տարի գերության մեջ գտնվող Թալա Շոհամին և Ավեր Մեգիստոյին։
Նշվում է, որ վերջին պատանդին՝ Հիշամ ալ-Սաիդին, առանձին կտեղափոխեն Գազա քաղաք։ Նա բեդվին արաբ է Իսրայելից։ Նա անկլավում է գտնվում 2015 թվականից։
Դրա դիմաց Իսրայելը խոստացել է ազատ արձակել ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների։ Նրանց թվում կան ահաբեկչության համար ցմահ դատապարտվածներ։
Հունվարի 19-ից Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադար է։ Պաղեստինյան արմատական շարժումը խոստացել է առաջին փուլում 42 օրվա ընթացքում ազատ արձակել 33 իսրայելցի պատանդների։