ԲՏԱ նախարարի տեղակալը և Անգոլայի դեսպանը քննարկել են ԱԲ ոլորտում մասնավոր հատվածի կապերի խորացման հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Անգոլայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ավգուստո Դա Սիլվա Կունիայի գլխավորած պատվիրակությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԲՏԱ նախարարությունը։

Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության գործունեության շրջանակն ու նպատակները՝ ուղղված ոլորտի զարգացմանը, շեշտադրելով, որ Հայաստանը դեռևս խորհրդային տարիներից տեխնոլոգիական ոլորտում բազմաթիվ ձեռքբերումներ ունի գրանցած և անցյալի ավանդույթների վրա հիմնվելով ներկայում ևս լուրջ ձեռքբերումներ է արձանագրում։

Ավգուստո Դա Սիլվա Կունիան իր հերթին նշել է, որ տեղեկացված են մեր երկրի ոլորտային ձեռքբերումներով, գիտեն, որ Հայաստանը լուրջ պոտենցիալ և հաջողություններ ունի, ուստի՝ հատկապես արհեստական բանականության (ԱԲ), կադրերի պատրաստման և կրթական ծրագրերի ուղղությամբ ցանկություն ունեն համագործակցելու։ Դեսպանը ներկայացրել է նաև տեխնոլոգիական ոլորտի առաջմղման ուղղությամբ Անգոլայի ձեռնարկած քայլերն ու աշխատանքները։  

Քննարկվել է երկու երկրների միջև համագործակցության ձևավորմանն ու ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ԱԲ ուղղությամբ մասնավոր ընկերությունների միջև կապերի հաստատման հնարավորություններ։

Հայերեն English Français Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը