ԱՄՆ հանրապետական ​​սենատորները օրինագիծ են ներկայացրել ՄԱԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ Յուտա նահանգի սենատոր Մայք Լին ներկայացրել է օրինագիծ, որի նպատակն է դադարեցնել ԱՄՆ-ի անդամակցությունը ՄԱԿ-ին և նրա հարակից մարմիններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է սենատոր Մայք Լիի կայքում։ 

Օրինագիծը ներկայացվել է մտահոգության ֆոնին, որ միջազգային մարդասիրական և իրավապաշտպան կազմակերպությունը չի կարողանում առաջ մղել ԱՄՆ շահերը, և նրա գործունեությունը չի համընկնում նախագահ Դոնալդ Թրամփի «Ամերիկան առաջնահերթ է» օրակարգի հետ:

Օրինագիծը համահովանավորել են հանրապետական ​​պատգամավորներ տարբեր նահանգներից։

«ՄԱԿ-ի համար այլևս դատարկ չեկեր չկան: Ամերիկացիների՝ դժվարությամբ վաստակած դոլարներն ուղղվել են նախաձեռնությունների, որոնք հակասում են մեր արժեքներին՝ հնարավորություններ ընձեռելով բռնակալներին, դավաճանելով դաշնակիցներին և տարածելով մոլեռանդություն…. Եթե օրինագիծն ուժի մեջ մտնի, ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի միջև հետագա ցանկացած փոխգործակցություն հնարավոր կլինի միայն Սենատի հավանությամբ», - ասել է սենատոր Մայք Լին: 

Իր հերթին սենատոր Մարշա Բլեքբերնը հայտնել է, որ ՄԱԿ-ը չարաշահել է Վաշինգտոնի վստահությունը, և ԱՄՆ-ն նրանց չի կարող թույլ տալ խաթարել երկրի ազգային անվտանգությունն ու շահերը: 

Եթե օրինագիծն ընդունվի, ԱՄՆ-ն ստիպված կլինի «դադարեցնել ՄԱԿ-ին տրամադրվող բոլոր տեսակի ֆինանսական աջակցությունը»։

Ներկայացուցիչերի պալատի անդամ Չիպ Ռոյն, ըստ Fox News-ի, մեղադրել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալությանը (UNRWA) ՀԱՄԱՍ-ին ակտիվորեն պաշտպանելու և իրենց դաշնակից Իսրայելի դեմ գործելու մեջ։

Առաջարկվող օրինագծով կարգելվի նաև ԱՄՆ-ի մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին։

2025 թ․ փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կատարողական հրաման, որով նախատեսվում ԱՄՆ-ի անդամակցության դադարեցումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում և UNRWA-ում: Նա բազմիցս քննադատել է այս երկու կազմակերպությունները՝ դրանք համարելով անարդյունավետ։

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, կդիտարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետագա անդամակցությունը

2025 թ․  հունվարին Թրամփը հրաման է ստորագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու մասին։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ իր երկիրը չափազանց շատ է վճարում կազմակերպությանը՝ համեմատած այլ երկրների, մասնավորապես՝ Չինաստանի։

Հայերեն English

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար