Երևան

Շուրջօրյա ռեժիմով իրականացնում ենք ձնամաքրման աշխատանքներ. Տիգրան Ավինյան

1 րոպեի ընթերցում

Շուրջօրյա ռեժիմով իրականացնում ենք ձնամաքրման աշխատանքներ. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանի բոլոր ծառայությունները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»,-ի իր էջի ուղիղ եթերում այս մասին ասել է Երևանի  քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Երևան քաղաքում ունենք դժվարություններ։ Դժվարություններ և խցանումներ ունենք Ռուբինյանց փողոցում, խցանումներ կամ Արաբկիրում, մնացած հատվածներում փողոցներն ընդհանուր առմամբ անցանելի են»,-ասել է քաղաքապետը։ 

Ավինյանը վարորդներին հորդորել է սեփական մեքենաներով երթևեկել միայն այն դեպքում, եթե ունեն ձմեռային անվադողեր, քանի որ հիմնականում վթարները տեղի են ունենում ամառային անվադողերով երթևեկելու պատճառով։

Քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ Երևանի տարբեր հատվածներում 40 միավոր տեխնիկա է աշխատում։ Նա նշել է, որ առաջիկա 4 օրերին շուրջօրյա ռեժիմով ձնամաքրման աշխատանքներ են իրականացնելու՝ գործարկելով քաղաքապետարանի ողջ տեխնիկան, իսկ վաղ առավոտից նաև մայթերը մաքրելու աշխատանքներ են իրականացվելու։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում