Ուկրաինայում խաղաղության հարցում Ֆրանսիան և նրա գործընկերները միասնական դիրքորոշում ունեն. Մակրոն

2 րոպեի ընթերցում

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման և եվրոպական անվտանգության շուրջ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ մի խումբ երկրների խորհրդակցությունների երկրորդ փուլից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը նախաձեռնել է այդ խորհրդակցությունները, նշել է դրանց մասնակիցների դիրքորոշման հստակությունն ու միասնականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնը գրել է X սոցիալական հարթակի իր էջում։

«Ես ևս մեկ անգամ երկար զրուցեցի Եվրամիության, ինչպես նաև Կանադայի, Իսլանդիայի և Նորվեգիայի մի քանի գործընկերների հետ: Ֆրանսիայի ու նրա գործընկերների դիրքորոշումը հստակ է և միասնական: Մենք կայուն և հուսալի խաղաղություն ենք ցանկանում Ուկրաինայում: Մենք Ուկրաինայի կողքին ենք և ստանձնելու ենք Եվրոպայում խաղաղության ու անվտանգության ապահովման ողջ պատասխանատվությունը։ Դրանում է Ֆրանսիայի գլխավոր շահը, և ես դրա երաշխավորն եմ», - գրել է Ֆրանսիայի նախագահը։

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ փարիզյան խորհրդակցությունների մասնակիցները կիսում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակը՝ վերջ դնելու երեք տարի շարունակվող ռազմական գործողություններին։

Մակրոնը հայտարարել է, որ եվրոպացիների ջանքերը հանուն խաղաղության կշարունակվեն՝ հարգելով այն սկզբունքները, որոնք համապատասխանում են իրենց շահերին։

Որպես այդ սկզբունքներ նա թվարկել է Ուկրաինայի ներգրավվածությունը բանակցային գործընթացում և այդ երկրի իրավունքների հանդեպ հարգանքը, կայուն խաղաղությունը՝ հուսալի և վստահություն ներշնչող երաշխիքների հետ միասին, ինչպես նաև անվտանգության վերաբերյալ Եվրոպայի մտահոգությունները հաշվի առնելը:

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ իրենք հավատացած են, որ եվրոպական երկրները պետք է մեծացնեն անվտանգության և պաշտպանական ծախսերը։ Համապատասխան որոշումները կընդունվեն «առաջիկա օրերին ու շաբաթներին»։

Հայերեն Русский

Վահան Կոստանյանը Ալբանիայի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները

«Երևանի ավտոբուս»-ում մեկնարկել է «Հայգեր» մակնիշի ավտոբուսների նվիրատվության գործընթաց

Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխաների` խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տրանսպորտի հարցերով նախարարական հինգերորդ համաժողովի եզրափակիչ նիստին

Շինաշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 21-ից 24-ը կփակվի Վաղարշապատ-Մասիս ճանապարհի մի հատվածը

Մեկնարկել են «Անվտանգ տարի փրկարարի հետ» իրազեկման և ուսուցման դասընթացները․ մասնակցել է ավելի քան 900 քաղաքացի

Քաղաքացիները կկարողանան եկամտային հարկից հատկացումներ կատարել ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին

Գավառ համայնքում հայտնի են «Վոլեյբոլի դպրոցականների լիգա» մրցաշարի համայնքային փուլի հաղթող թիմերը

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել