ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է ԵԽ անդամ երկրների պաշտոնյաներին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների պաշտոնյաներին, որոնց կազմում էին ԵԽ Կոնգրեսի Բազմոլորտ կառավարման փորձագիտական ​​կենտրոնի ներկայացուցիչ Ռոբերտա Բատտիստան, Սերբիայի, Լեհաստանի, Իապանիայի և Պորտուգալիայի պաշտոնյաներ և Երևանում ԵԽ գրասենյակի ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից, Վարդան Կոստանյանը կարևորել է Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև իրականացվող ծրագրերն ու միջոցառումները։ Անդրադարձ է կատարվել գործընկերների հետ համատեղ մշակվող «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությանը, ինչպես նաև «Ապակենտրոնացում և անդրսահմանային համագործակցություն Հայաստանում» ծրագրին, որին մասնակցել են Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ համայնքները։

Ռոբերտա Բատտիստան ընդգծել է Հայաստանի իշխանությունների ակտիվ ներգրավվածության կարևորությունը վերոնշյալ ծրագրերի ու միջոցառումների իրականացման հարցում, ինչպես նաև ՀՀ համայնքներում եվրոպական մի շարք երկրների հաջողված փորձի և գիտելիքների ներդրմանը վերաբերող հարցեր։

Հայերեն Español فارسی 中文

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով