Միացյալ Նահանգներ

Թրամփը չի բացառել Պուտինի հետ հանդիպումն արդեն փետրվարին

2 րոպեի ընթերցում

Թրամփը չի բացառել Պուտինի հետ հանդիպումն արդեն փետրվարին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է անցկացվել փետրվարին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի իր կալվածքում լրագրողների հետ զրույցում:

«Հնարավոր է», - Թրամփը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե կարող է արդյոք նման հանդիպում կայանալ այս ամսին։

Նա նաև կարևոր է համարել ԱՄՆ նախագահի պաշտոնում իր աշխատանքի՝ ճգնաժամերի կարգավորման մասը, որոնք աշխարհում բռնկվել են նախքան իր իշխանության վերադառնալը։

«Ես հրշեջի նման եմ: Ես պետք է կրակը մարեմ ամբողջ աշխարհում», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը նաև հայտարարել է, որ գոհ է մնացել Սաուդյան Արաբիայում Մոսկվայի և Վաշինգտոնի բանակցություններից՝ ուղղված ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Թրամփը բանակցությունները որակել է «շատ լավ»՝ հավելելով, որ այժմ ավելի քան վստահ է հակամարտության կարգավորման հնարավորության հարցում։

«Այժմ ես շատ ավելի վստահ եմ գործարքի հնարավորության հարցում, ամեն ինչ շատ լավ է անցել: Ռուսաստանը ցանկանում է ինչ-որ լուծման հասնել», - ասել է նա:

Ռուս-ամերիկյան բանակցությունները տեղի են ունեցել փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում։ Ուկրաինան բանակցություններին չի մասնակցել։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում