Անգոլայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Անգոլայի Հանրապետության նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Ավգուստո Դա Սիլվա Կունիային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։

«Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպանը կգործադրի բոլոր ջանքերը Հայաստան-Անգոլա հարաբերությունների ամրապնդման և համագործակցության հետագա զարգացման համար»,- հաղորդել է ԱԳ նախարարությունը:

Գերատեսչության փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, ադամանդագործության, կարողությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարներին:

Հայերեն English فارسی Français Русский

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին

Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի

Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է. ԿԳՄՍ-ն պարզաբանում է տարածել

Ծովինար Թադևոսյանը ներկայացրել է նորանշանակ տեղակալին

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը