Միացյալ Նահանգներ

Պուտինի և Թրամփի հանդիպումը հազիվ թե կայանա հաջորդ շաբաթ. Ուշակով

2 րոպեի ընթերցում

Պուտինի և Թրամփի հանդիպումը հազիվ թե կայանա հաջորդ շաբաթ. Ուշակով

ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպումը քննարկվել է Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունների ժամանակ, սակայն այն հազիվ թե տեղի ունենա հաջորդ շաբաթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Այդ հարցը քննարկվել է, մենք կաշխատենք պայմաններ ստեղծել նման հանդիպման համար», - ասել է Ուշակովն Էր Ռիադի բանակցությունների արդյունքների շուրջ Առաջին ալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք պատվիրակությունները ճանապարհ են հարթել երկու նախագահների հանդիպման համար։

Նա չի խոսել նման հանդիպման ժամանակավոր հեռանկարների մասին, սակայն մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ դա կարող է կայանալ հաջորդ շաբաթ, նա ասել է. «Հազիվ թե»։

«Հարկավոր է երկու երկրների պատվիրակությունների սերտ աշխատանք։ Մենք պատրաստ ենք դրան, բայց դեռ վաղ է խոսել կոնկրետ ժամանակաշրջանի, ղեկավարների հանդիպման կոնկրետ ամսաթվերի մասին», - ասել է Ուշակովը՝ պատասխանելով մինչև փետրվարի վերջը նախագահների հնարավոր հանդիպման մասին հարցին։

Փետրվարի 18-ին ավելի վաղ Bloomberg գործակալությունը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը կարող են հանդիպել արդեն հաջորդ շաբաթ:

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում