Եվրոպա

Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց Եվրոպայի անվտանգությունը քննարկելու. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց Եվրոպայի անվտանգությունը քննարկելու. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության համապարփակ կարգավորումն անհնար է առանց համաեվրոպական անվտանգության հարցերի քննարկման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, համապարփակ կարգավորումը, երկարաժամկետ կարգավորումը, կենսունակ կարգավորումը անհնար է առանց մայրցամաքի անվտանգության հարցերի համալիր քննարկման», - Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նա նաև հավելել է, որ այժմ դեռ վաղ է գնահատել Սաուդյան Արաբիայում ընթացող ռուս-ուկրաինական բանակցությունները։ 

Էր Ռիադում հանդիպումը սկսվել է Երևանի ժամանակով մոտ 11։30-ին։ Ռուսաստանի Դաշնությունից բանակցություններին մասնակցում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ամերիկյան կողմից՝ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում