Հայաստանի տարածքում առատ ձյուն է սպասվում. ջերմաստիճանը կտրուկ կնվազի

1 րոպեի ընթերցում

Հանրապետության տարածքում փետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ին սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ 

Նշվում է,  որ հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և΄ գիշերը, և΄ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։ 

Հայերեն Русский