Եվրոպան պատրաստ է «առաջնորդել» Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում․ Ռյուտե

2 րոպեի ընթերցում

Եվրոպան պատրաստ է և ցանկանում է քայլ կատարել և առաջնորդի դեր ստանձնել Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրման գործում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փարիզում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո X-ի իր էջում գրառում է կատարել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ 

«Պատրաստ և պատրաստակամ»: Ըստ իս՝ սա էր այսօր Փարիզում կայացած հանդիպման արդյունքը։ Եվրոպան պատրաստ է և պատրաստակամ քայլ կատարել, առաջնորդել Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրման գործում։ Պատրաստ է և պատրաստակամ շատ ավելին ներդնել մեր անվտանգության համար», - գրել է նա: 

Ռյուտեն ընդգծել է մանրամասների հետագա հստակեցման անհրաժեշտությունը, սակայն վստահեցրել է, որ «հանձնառությունը հստակ է»:

Փետրվարի 18-ի գիշերը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Փարիզում եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովից հետո մանրամասներ է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած զրույցից։ Նրա խոսքով՝ կողմերը, մասնավորապես, համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ։

Զելենսկին նշել է, որ իրենք ընդհանուր տեսլական ունեն այն մասին, որ պետք է լինեն հուսալի և ամուր անվտանգության երաշխիքներ։

Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցությունը դիտարկում է որպես Ռուսաստանի հետագա հնարավոր ագրեսիան կանխելու առաջնային մեխանիզմ, սակայն Հյուսիսատլանտյան դաշինքը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը չի կարող տեղի ունենալ այն ժամանակ, երբ երկրում պատերազմ է ընթանում։

Եվրոպա

Փարիզում հանդիպման ժամանակ ղեկավարների միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում զորքեր տեղակայելու շուրջ. FT

Հայերեն Русский

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները

Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Հայ աշակերտները աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ

Քեմ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերը մտահոգություն են առաջացնում երկրի անվտանգության շուրջ. Moldpres

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել է Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագիրը

Հնդկաստանի 11 քաղաքացի է տուժել Հորմուզի նեղուցում առևտրային նավին հասցված հարվածի պատճառով