ՀՀ առողջապահության նախարարը հանդիպել է մարզային առողջապահական կազմակերպությունների տնօրենների հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փետրվարի 17-ին հանդիպել է մարզային առողջապահական կազմակերպությունների տնօրենների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ քննարկման օրակարգում են եղել մարզային բժշկական կենտրոնների 2023-2024 թվականների ծախսային արդյուանվետությունը, օֆերտայի ներդրման պայմանները, թվայնացման ընթացիկ աշխատանքները:

«Մարզերում մատուցվող բուժծառայությունների առումով պետք է հստակ տեսանելի լինի բուժհաստատության զարգացման ամբողջ պոտենցիալը: Ներդրվող առողջության ապահովագրությանն ընդառաջ` նախապատրաստական այս փուլում, մարզային կենտրոնները պետք է համակողմանիորեն պատրաստ լինեն: Ապահովագրական ռեֆորմը զարգացման նոր հնարավորություն է ստեղծելու ծառայությունների տեսակների ընդլայնման և սպասարկման ծավալների մեծացման համար»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը հանդիպմանն անդրադարձել է բարեփոխմանն ընդառաջ իրականացվող աշխատանքներին` բոլոր մարզերում իրականացվող կապիտալ շինարարությանը, վերազինմանը, թվայնացման ընդլայնմանը, որակի վերահսկման և ներքին կառավարման ներդրմանը:

Անահիտ Ավանեսյանը խրախուսել է օգտվել պետական աջակցման լիզինգային ծրագրից` լրացուցիչ բուժծառայություններ ներդնելու հնարավորությունից:

Հանդիպումն ավարտվել է հարց ու պատասխանով:

Հավաքագրված խնդիրներին տեղում լուծումներ տալու նպատակով առաջիկայում նախատեսվում է նախարարի մարզային այցեր:

Հայերեն

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Ընթացիկ տարում Մոլդովայի համալսարաններ է ընդունվել 31 երկրից ավելի քան 2400 ուսանող. Moldpres

Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս

ԱՀԿ-ն հայտնել է, որ Եմենում հակամարտության սրումից ի վեր զոհերի թիվը հասել է 1677-ի