Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում սաստիկ ջրհեղեղից 10 մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում սաստիկ ջրհեղեղից 10 մարդ է զոհվել

ԱՄՆ-ի Կենտուկիի նահանգում փոթորկի և սաստիկ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ մայրը և իր յոթ տարեկան երեխան։ Եվս մեկ մարդ զոհվել է Ջորջիայի Ատլանտա քաղաքում։ Հարյուրավոր մարդիկ փրկության կարիք ունեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sky News-ը։

Ըստ Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրի՝ սա եղանակային «ամենալուրջ պայմաններից մեկն է», որին նահանգն առնչվել է առնվազն մեկ տասնամյակի ընթացքում։ Նա հավելել է, որ մահվան դեպքերի մեծամասնությունն առաջացել է մեքենաների՝ ջրի տակ մնալու պատճառով։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել աղետների հետևանքով տուժածների օգնության ֆինանսավորման խնդրանքին», - ասել է Բեշիրը։

Ըստ կանխատեսումների՝ զոհերի թիվն, ամենայն հավանականությամբ, կաճի, քանի որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Ատլանտայի հրշեջ փրկարարական ծառայությունն իր հերթին տեղեկացրել է, որ քաղաքում մեկ մարդ է զոհվել հսկայական ծառի՝  տան վրա ընկնելու հետևանքով։ 

Կենտուկիում փոթորիկների հետևանքով մոտ 39 000 տուն մնացել է առանց էլեկտրականության։ Իշխանությունները նախազգուշացրել են, որ սաստիկ քամիները կարող են ավելի շատ անջատումների պատճառ դառնալ:

Հանգստյան օրերին Կենտուկիի և Թենեսիի որոշ հատվածներում տեղացել է մինչև 15 սմ անձրև։ Ըստ կանխատեսումների՝  ԱՄՆ-ի մեծ մասում ներկայումս սպասվում է ձմեռային անբարենպաստ եղանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում