Հրդեհ Դիլիջան քաղաքում. այրվել է չբնակեցված տուն
1 րոպեի ընթերցում

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 15-ին, ժամը 21։55-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը՝ նշելով, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել՝ փետրվարի 16-ին, ժամը 02:00-ին: Այրվել է չբնակեցված տուն (մոտ 195 քմ): Տուժածներ չկան։