Հայաստան

Առաջիկա օրերին հանրապետությունում կտեղա ձյուն. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Առաջիկա օրերին հանրապետությունում կտեղա ձյուն. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Երևանում փետրվարի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը և առավոտյան, 19-ին սպասվում է ձյուն։ Փետրվարի 15-ի կեսօրից հետո, 16-18-ին կդիտվի  առանց տեղումների եղանակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։

Մարզերում փետրվարի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 15-ին, 18-ի ցերեկը, 19-ին առանձին շրջաններում կտեղա  ձյուն։  

Փետրվարի 16-ին և 17-ին, 18-ի գիշերը կլինի առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 17-19-ին սպասվում է քամու ուժգնացում 17-22մ/վ արագությամբ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում