Ամփոփվել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 14-ին ամփոփվել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ամփոփմանը ներկա են եղել գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նորանշանակ դատախազ Հայկ Մանանդյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի ներկայացուցիչները, վարչական շրջանի դատախազության դատախազները, այլք:

Հայկ Մանանդյանը, ներկայացնելով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը, նշել է, որ մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 582 քրեական վարույթ՝ 627 անձի նկատմամբ (2023 թվականին՝ 568 քրեական վարույթ՝ 671 անձի նկատմամբ): 2024 թվականին կայացվել է 590 մեղադրական վերդիկտ՝  590 անձի նկատմամբ (2023 թվականին՝ 333 վերդիկտ՝ 343 անձի նկատմամբ): 

Աննա Վարդապետյանն  Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հարձնարարականներ, որոնք, ի թիվս այլնի, վերաբերել են կոռուպցիոն վարույթների քննության որակի նկատմամբ հսկողության բարձրացմանը, պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում աշխատանքների ակտիվացմանը, դատախազների կողմից իրավասու մարմիններ հետևանք առաջացնող արդյունավետ միջնորդագրերի հասցեագրմանը:

Հայերեն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին