Միացյալ Նահանգներ

Բանտարկյալների փոխանակման շրջանակներում ԱՄՆ-ում ազատ արձակված Ալեքսանդր Վիննիկը ժամանել է ՌԴ

1 րոպեի ընթերցում

РИА Новости
РИА Новости

Ռուսաստանցի Ալեքսանդր Վիննիկը ժամանել է հայրենիք՝ բանտարկյալների փոխանակման շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ազատ արձակվելուց հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են ավիացիոն ծառայություններում: 

 «Մոսկվայում վայրէջք է կատարել Ստամբուլից ժամանած ինքնաթիռը, որի մեջ եղել է ուղևոր Ալեքսանդր Վիննիկը», - ասել է գործակալության զրուցակիցը։

Վիննիկին Ռուսաստանի Դաշնություն է բերել ամերիկյան կառավարությանը պատկանող ինքնաթիռը:

Ինքնաթիռից իջելուց հետո թռիչքավայրէջքային գոտում նրան դիմավորել է մի քանի մարդ։

Ալեքսանդր Վիննիկին ԱՄՆ-ն փոխանակել է ՌԴ-ում ձերբակալված Մարկ Ֆոգելի հետ, որը հայրենիք է վերադարձել փետրվարի 11-ին։

Վիննիկը Միացյալ Նահանգների պահանջով ձերբակալվել էր 2017 թ. հուլիսի 25-ին Հունաստանում։ ԱՄՆ-ն նրան մեղադրում էր 4-9 միլիարդ դոլարի լվացման մեջ այժմ գոյություն չունեցող կրիպտոարժույթների BTC-e ինտերնետ բորսայի միջոցով: Նա ԱՄՆ էր արտահանձնվել 2022 թ. օգոստոսին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում