Մյունխենում ամերիկացի և ռուսաստանցի պաշտոնյաները հանդիպում կանցկացնեն, Ուկրաինան նույնպես հրավիրված է. Թրամփ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փետրվարի 14-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները Մյունխենում հանդիպում կանցկացնեն, որին հրավիրված է նաև ուկրաինական կողմը։ Կիևը, սակայն, չի նախատեսում մասնակցել ՌԴ-ի հետ բանակցություններին։ Թրամփը նաև հայտարարել է հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում նախատեսվող հանդիպման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Նրանք վաղը հանդիպում կանցկացնեն։ Ռուսաստանն այնտեղ կլինի մեր ներկայացուցիչների հետ։ Ի դեպ, Ուկրաինան նույնպես հրավիրված է։ Վստահ չեմ, թե կոնկրետ ով է այնտեղ լինելու երկրներից որևէ մեկից, բայց դրանք լինելու են բարձրաստիճան պաշտոնյաներ Ռուսաստանից, Ուկրաինայից և Միացյալ Նահանգներից», - ասել է Թրամփը լրագրողներին։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հաղորդակցությունների հարցով խորհրդական Դմիտրո Լիտվինն, այնուամենայնիվ, հայտարարել է, որ Ուկրաինան չի ակնկալում Մյունխենում ռուսական կողմի հետ բանակցություններ վարել։ Նա հավելել է, որ Կիևի համոզմամբ՝ ԱՄՆ-ն, Եվրոպան և Ուկրաինան նախքան Մոսկվայի հետ բանակցություններ վարելը պետք է ընդհանուր դիրքորոշում ունենան։

«Ռուսների հետ Մյունխենում բանակցություններ չեն սպասվում», - ասել է պաշտոնյան։

Փետրվարի 13-ին ավելի ուշ Թրամփը հայտարարել է Սաուդյան Արաբիայում կայանալիք հանդիպման մասին։

«Վաղը հանդիպում կլինի Մյունխենում, իսկ հաջորդ շաբաթ հանդիպում կլինի Սաուդյան Արաբիայում, ոչ թե իմ և նախագահ Պուտինի մասնակցությամբ, այլ բարձրաստիճան պաշտոնյաների։ Ուկրաինան նույնպես դրա մի մասը կլինի», - ասել է ԱՄՆ նախագահը։ 

Համաշխարհային առաջնորդները փետրվարի 14-16-ը կմասնակցեն Մյունխենի անվտանգության համաժողովին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն։ Համաժողովի շրջանակում նա մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի իր գործընկերների հետ։

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում