Հայաստան

«Միջազգային Ռադիոցանց» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը փոխանցվել են Հայաստանին

1 րոպեի ընթերցում

«Միջազգային Ռադիոցանց» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը փոխանցվել են Հայաստանին

«Ռադիո» ՓԲ ընկերության սեփականատեր «Միջազգային Ռադիոցանց» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը 2025 թվականի փետրվարի 12-ին փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի Հանրապետությունից 2010 թվականին հափշտակված, նույն տարվա ընթացքում իրականացված գնահատման համաձայն՝ 1 միլիարդ 755 միլիոն դրամ արժեքով «Ռադիո» ՓԲ ընկերությունը (հայտնի է Նորատուսի ալեհավաքներով, ունի ռազմավարական նշանակություն) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը: Մասնավորապես՝ «Ռադիո» ՓԲ ընկերության սեփականատեր «Միջազգային Ռադիոցանց» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը 2025 թվականի փետրվարի 12-ին փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը»,–գրել է վարչապետը: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում