Միացյալ Նահանգներ

Թրամփը Reuters-ից, POLITICO-ից և NYT-ից պահանջել է վերադարձնել Վաշինգտոնի կողմից վճարված միջոցները

2 րոպեի ընթերցում

Թրամփը Reuters-ից, POLITICO-ից և NYT-ից պահանջել է վերադարձնել Վաշինգտոնի կողմից վճարված միջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է, որ Reuters գործակալությունը, POLITICO պարբերականը և The New York Times-ը վերադարձնեն ԱՄՆ կառավարության կողմից իրենց վճարված դրամական միջոցները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրել է իր Truth Social հարթակում։

«Ըստ երևույթին, Պաշտպանության նախարարության կողմից արմատական ձախ Reuters-ին վճարվել է 9 միլիոն դոլար՝ ուսումնասիրելու «լայնածավալ սոցիալական խաբեությունը»։ Վերադարձրեք այդ գումարը հենց հիմա», - գրել է Թրամփը։

Այնուհետև ԱՄՆ նախագահը ևս մեկ գրառում է կատարել՝ այս անգամ անդրադառնալով POLITICO-ին և The New York Times-ին՝ դարձյալ պահանջելով, որ վճարված գումարը վերադարձվի հարկատուներին։ 

Ավելի վաղ ամերիկացի գործարար, ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Reuters լրատվական գործակալությանը վճարել է «միլիոնավոր դոլար՝ մոլորության մեջ գցելու համար»։ Գործարարը գործակալության գործունեությունն անվանել է «լիակատար խարդախություն»։

Հունվարի 20-ին Թրամփի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո DOGE-ն սկսել է ԱՄՆ բյուջեի ծախսերի մասշտաբային ստուգումը։ Ընդհանուր առմամբ, Մասկն ակնկալում է ԱՄՆ կառավարության ծախսերը կրճատել 2 տրիլիոն դոլարով:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում