Միացյալ Նահանգներ

Մասկի 4-ամյա որդին զվարճալի շոու է ապահովել իր հոր և Թրամփի մամուլի ասուլիսի ժամանակ

1 րոպեի ընթերցում

Մասկի 4-ամյա որդին զվարճալի շոու է ապահովել իր հոր և Թրամփի մամուլի ասուլիսի ժամանակ

Աշխարհի ամենահարուստ մարդը հանդիսացող ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի որդին՝ X Æ A-Xii-ն, որը հայտնի է Little X մականունով, զվարճալի շոու է ապահովել՝ ընդօրինակելով իր հորը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Օվալաձև աշխատասենյակում մամուլի ասուլիսի ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսից կադրեր է հրապարակել Իլոն Մասկն իրեն պատկանող X սոցիալական հարթակում։

Մինչ Թրամփը և Մասկը քննարկում էին կառավարության արդյունավետությունը, փոքրիկ X-ը զվարճացնում էր լրագրողներին՝ ծամածռություններ անելով, կառչելով իր հորից, նույնիսկ բարձրանալով հոր ուսերին՝ փակելով նրա ականջները, քաշելով մազերը:

Մասկի խոսելու ժամանակ որդին տեսախցիկից դուրս գտնվող մեկին սաստել է՝ փորձելով լռեցնել և ասելով «շշշ»:

Ասուլիսի ընթացքում նա, քաղաքավարի կերպով արդարանալով, ասել է. «Ներողություն եմ խնդրում, ես պետք է միզեմ»:

Մասկը չի բացատրել, թե ինչու է որդին մասնակցել մամուլի ասուլիսին, սակայն նախկինում նա խոսել է երեխաների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու ցանկության մասին՝ չնայած իր զբաղված գրաֆիկին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում