Ռուսաստան

Ռուսաստանը երբեք չի քննարկի իր տարածքների փոխանակման թեման. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը երբեք չի քննարկի իր տարածքների փոխանակման թեման. Պեսկով

Ռուսաստանը երբեք չի քննարկել և չի քննարկի իր տարածքների փոխանակման թեման, դա անհնարին է: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի համապատասխան հայտարարությունները։

«Դա անհնարին է: Ռուսաստանը երբեք չի քննարկել և չի քննարկի իր տարածքների փոխանակման թեման», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Փետրվարի 11-ին բրիտանական The Guardian պարբերականին հարցազրույցում Զելենսկին հայտարարել էր, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հաջողվի Ուկրաինան և Ռուսաստանը նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, ապա ինքը պատրաստ է Ռուսաստանին առաջարկել տարածքների փոխանակում և Մոսկվային տալ այն հողերը, որոնք Կիևը գրավել է ՌԴ Կուրսկի մարզում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում