Աշխարհ

Մումբայում ձերբակալել են Մոդիի ինքնաթիռի վրա հարձակման մասին կեղծ ահազանգ տալու կասկածյալին

1 րոպեի ընթերցում

Մումբայում ձերբակալել են Մոդիի ինքնաթիռի վրա հարձակման մասին կեղծ ահազանգ տալու կասկածյալին

Մումբայի ոստիկանությունը ձերբակալել է այն տղամարդուն, որին կասկածում են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ինքնաթիռի վրա Ֆրանսիա և ԱՄՆ նրա արտասահմանյան այցերի ընթացքում ահաբեկչական հարձակման մասին կեղծ ահազանգ տալու մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է The Indian Express թերթը՝ վկայակոչելով Մումբայի իրավապահ մարմիններին։

Նրանց տվյալներով՝ ձերբակալվածը հոգեպես անհավասարակշիռ անձ է։ Շարունակվող հետաքննության ընթացքում պարզվել է, որ ավելի վաղ ձերբակալվածի հեռախոսից  1400 զանգ է ստացվել ոստիկանություն՝ իբր պատրաստվող  հանցագործությունների մասին նախազգուշացումներով, ինչպես նաև այլ կեղծ տեղեկություններ:

Փետրվարի 11-ին Մումբայի ոստիկանությունն ստացել էր զանգ՝   նախազգուշացմամբ, թե ահաբեկիչները կարող են հարձակվել Մոդիի ինքնաթիռի վրա նրա արտասահման ուղևորությունների ժամանակ։ Ոստիկանությունը հայտարարել է ստացված տեղեկատվության «լուրջ բնույթի» մասին, տեղեկացրել է այլ մարմինների և սկսել հետաքննություն։

Մոդին այժմ Ֆրանսիայում է, ուր մեկնել է փետրվարի 10-ին։ Այնուհետև Հնդկաստանի վարչապետը կմեկնի ԱՄՆ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում