Թուրքմենստանը Թուրքիայի հետ համաձայնեցրել է Իրանի տարածքով գազի տարանցումը

2 րոպեի ընթերցում

Թուրքմենստանը Թուրքիայի Bota ընկերության հետ համաձայնեցրել է իր բնական գազի տարանցումն Իրանի տարածքով՝ փոխանակման սխեմայով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Նեյտրալնի Թուրքմենիստան» պաշտոնական թերթը նշում է, որ այդ մասին հայտարարել է Թուրքմենստանի Ժողովրդական խորհրդի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Բերդիմուհամեդովը նաև հայտնել է, որ էլեկտրաէներգետիկայի բնագավառում համագործակցությունը մեծացնելու նպատակով Թուրքմենստանն առաջարկել է շարունակել Մառիի հիդրոէլեկտրակայանից էլեկտրահաղորդման գծի մի հատվածը մինչև Իրանի սահման՝ Մառի-Մեշհեդ ուղղությամբ։ Նրա խոսքով՝ արդեն տեղի են ունեցել անհրաժեշտ բանակցությունները, և ստորագրվել է համապատասխան փաստաթուղթը. նախատեսվում է, որ նախագիծը կիրականացնեն Իրանի ընկերությունները։

Համագործակցության հիմնական ուղղությունների թվում  Ժողովրդական խորհրդի նախագահը նշել է տրանսպորտը։ Նա ընդգծել է, որ Թուրքմենստանն ու Իրանը շահեկան աշխարհագրական դիրք են զբաղեցնում Ասիայի և Եվրոպայի սահմանին՝ Կասպից ծովի և Պարսից ծոցի միջև, ինչը երկու երկրների համար ճանապարհ է բացում տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում կառուցողական գործընկերության համար։

Իր հերթին ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ 2024 թ. սեպտեմբերին Աշխաբադում Թուրքիայի դեսպան Ահմեդ Դեմիրոքը հայտնել է, որ իր երկիրը ծրագրում է 20 տարվա ընթացքում Թուրքմենստանից ստանալ 300 միլիարդ խորանարդ մետր գազ իր համար, ինչպես նաև եվրոպական շուկա արտահանման համար։ Առաջին փուլում նախատեսվում է 2 մլրդ խմ բնական գազի մատակարարում Թուրքմենստանից փոխանակման մեթոդով, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ 15 մլրդ խմ գազի մատակարարում Կասպից ծովով անցնող գազատարով, 20 տարվա ընթացքում՝ 300 միլիարդ խորանարդ մետր ընդհանուր ծավալով:

Հայերեն Русский

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը