Բարձր տեխնոլոգիաներ

Մեկնարկել է «Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի հայտերի ընդունումը

4 րոպեի ընթերցում

Մեկնարկել է «Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի հայտերի ընդունումը

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացնում է «Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների պետական ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական հայրենադարձությունը և համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 40 թիմեր հրավիրվելու են Հայաստան՝ մասնակցելու 6-օրյա միջոցառումներին, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և անհատական մենթորության հնարավորություններ:

Ծրագրին կարող են մասնակցել տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող`

  • այն սփյուռքահայերը, որոնք առնվազն հինգ տարի և ավել բնակվում են սփյուռքում և ունեն բնակության երկրի քաղաքացիություն կամ օրինական բնակության այլ կարգավիճակ
  • այն թիմերը, որոնց անդամների առնվազն կեսը սփյուռքահայեր են, ովքեր անընդմեջ առնվազն հինգ տարի և ավել ապրում են սփյուռքում և ունեն տվյալ երկրի քաղաքացիություն կամ օրինական բնակության այլ կարգավիճակ.
  • այն հայրենադարձները, որոնք հինգ տարի և ավել ապրել են սփյուռքում և հայրենադարձվել են վերջին վեց ամիսների ընթացքում:

«Ներուժ» ծրագրի շրջանակում Հայաստանում կկազմակերպվեն ինտենսիվ աքսելերացիոն ծրագիր միջազգային հեղինակավոր աքսելերատորի կողմից, ինչպես նաև այլ միջոցառումներ, որոնք նախատեսված են ձեր ձեռնարկատիրական հմտությունները բարելավելու և հաջողության հասնելու անհրաժեշտ գործիքներով զինելու համար:

Միջոցառումները ներառում են սեմինարներ, պատկերավոր ներկայացման նիստեր (pitch sessions), ցանցային հնարավորություններ (networking opportunities), որոնք ուղղված են ձեր ստարտափի զարգացմանը:

6-օրյա միջոցառումներից հետո միջազգային աքսելերատորը ևս մեկ ամիս կշարունակի աջակցել և սերտորեն համագործակցել հաղթող ստարտափների հետ։ Այդ ընթացքում ստարտափները կստանան համապատասխան մենթորություն, ռազմավարական խորհրդատվություն և մուտք դեպի ներդրողների և ոլորտի փորձագետների ցանց:

Հաղթելու դեպքում՝ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ» անվանակարգերով, կտրամադրվեն դրամաշնորհներ հետևյալ չափերով.

Գաղափարի փուլ

- 1-ին տեղ՝ 15 մլն ՀՀ դրամ

- 2-րդ տեղ՝ 10 մլն ՀՀ դրամ

- 3-րդ տեղ՝ 5 մլն ՀՀ դրամ

Աճի փուլ

- 1-ին տեղ՝ 30 մլն ՀՀ դրամ

- 2-րդ տեղ՝ 20 մլն ՀՀ դրամ

- 3-րդ տեղ՝ 10 մլն ՀՀ դրամ 

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով:

Ամփոփիչ միջոցառումները տեղի կունենան 2025 թվականի հունիսի 16-21-ը: 

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թ. մարտի 30-ը, ժամը՝ 18:00-ն:

Հավելյալ տեղեկությունների համար այցելեք կայք։

Հարցերի դեպքում՝ զանգահարել +374 41 08 05 98, +374 10 59 01 74, +374 10 59 01 24 հեռախոսահամարներով կամ գրել հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]

Հայաստանում կայանալիք միջոցառումներին յուրաքանչյուր ստարտափից կհրավիրվի մինչև 2 մասնակից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում