Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցվող փաթեթը կոմունիկացնում է Ռուսաստանի հետ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում և խաղացել վերջին ժամանակների բոլոր իրադարձությունների մեջ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների փաթեթ է ներկայացրել Ադրբեջանին և մինչև օրս պատասխանը չի ստացել ադրբեջանական կողմից:  

Սիմոնյանը նշեց՝ միգուցե, դա կապ ունի Ադրբեջանի և ՌԴ-ի միջև հարաբերությունների սրման հետ: 

«Տարածաշրջանում որևէ իրադարձություն տեղի չի ունենում առանց մեծ խաղացողների դրական կամ բացասական միջնորդությունների և միջամտությունների առնվազն փորձերի: Եվ ես կարծում եմ, որ Ադրբեջանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում և խաղացել վերջին ժամանակների բոլոր գործողությունների մեջ: Օրինակ բերեմ՝ Ադրբեջանի բանակցելու պատրաստակամությունը կոնկրետ ինչ-որ տեղերում և կոնկրետ ինչ-որ տեղերում դրանից հրաժարումը և այլն»,-ասաց ԱԺ նախագահը:

Անդրադառնալով հարցին՝ Բաքուն Մոսկվայի հետ կոմունիկացնո՞ւմ է բանակցվող փաթեթը՝ Սիմոնյանն ասաց, որ չի կարող ասել, չի էլ կարող բացառել որևիցե բան:

«Կարծում եմ՝ ադրբեջանական կողմը հասկանում է, որ Հայաստանի անկախությունը, Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի անկախության ապագան և Ադրբեջանի ինքնիշխանությունը, դրա ապագան, այդ բոլոր հարցերը շատ փոխկապված են: Եվ դա մեր ձեռքում է: Եվ այսօր մենք պատմական շանս ունենք այդ հարցը մեկընդմիշտ լուծել և մեր ժառանգներին, սերունդներին խաղաղ համակեցություն թողնել»,–ընդգծեց խորհրդարանի ղեկավարը: 

Հայերեն العربية English Español

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին