Հունվարին ավտոբուսով, մետրոյով և տրոլեյբուսով ուղևորափոխադրումների քանակը Երևանում կազմել է 9 մլն 562 հազար, օրական միջինը՝ 308,500
1 րոպեի ընթերցում
![Հունվարին ավտոբուսով, մետրոյով և տրոլեյբուսով ուղևորափոխադրումների քանակը Երևանում կազմել է 9 մլն 562 հազար, օրական միջինը՝ 308,500](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/11/EEsvmNiTspNTw2LhVTUZRettyavT03IQNaky7uQH.webp)
Հունվար ամսին Երևան քաղաքում ավտոբուսով, մետրոյով ու տրոլեյբուսով ուղևորափոխադրումների ընդհանուր քանակը կազմել է 9 մլն 562 հազար, օրական միջինը՝ 308,500 ուղևորափոխադրում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու նիստի ընթացքում հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
««Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն հունվար ամսվա ընթացքում իրականացրել է 6 միլիոն 936 հազար ուղևորափոխադրում, որը, եթե բաժանենք 30 օրվա, ապա ստացվում է օրական 231 հազար ուղևորափոխադրում»,- ասաց Ավինյանն՝ անդրադառնալով ավագանու անդամներից մեկի կողմից բարձրացված հարցմանը։
Քաղաքապետի ներկայացրած տվյալների համաձայն՝ հունվարին Երևանում ավտոբուսով, մետրոյով ու տրոլեյբուսով ուղևորափոխադրումների ընդհանուր քանակը կազմել է 9 մլն 562 հազար, օրական միջինը՝ 308,500։