Բացահայտվել է անօրինական զանգերի կենտրոնի հանցավոր գործունեությունը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում

4 րոպեի ընթերցում

Քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել և կասեցրել են անօրինական զանգերի կենտրոնի հանցավոր գործունեությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից՝ ներկայացնելով մանրամասներ: 

Դեռևս անցած տարի Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ գրասենյակային նշանակության տարածքներում, գործում են հատուկ կահավորված զանգերի կենտրոններ, որոնցում ներգրավված անձինք ներկայանալով կեղծ անուններով՝ համացանցային զանգերի միջոցով այլ երկրներում բնակվող անձանց առաջարկում են կատարել շահավետ ներդրումներ իրենց իսկ պատրաստած կեղծ հարթակներում, և կիրառելով հեռահար հասանելիության ծրագրային ապահովումներ` հափշտակում են առանձնապես խոշոր չափերի գումարներ, որոնք փոխարկում են տարբեր կրիպտոարժույթների։

«Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացած տեղեկությունների ուսումնասիրությամբ հաջողվեց պարզել, թե իրականում ովքեր են թաքնված հանցավոր մեխանիզմի շրջանակներում օգտագործվող կեղծանունների հետևում։ Սակայն բացահայտման ավարտական գործողությունն իրականացնելուն դեռ պետք էր պատրաստվել: Ի վերջո, բացահայտումից ու ձերբակալումներից հետո հարկավոր է նաև ապահովել ապացուցողական բազա, իսկ նման դեպքերում դա ամենաբարդ գործն է»,- նշել է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը:

Հանցավոր կազմակերպությունների անդամները, հանցավոր գործունեությունը իրավապահ մարմիններից թաքցնելու նպատակով, հարկային մարմիններում գրանցվել էին որպես ծրագրային ապահովման և մանրածախ առևտրի ոլորտում գործող կազմակերպություններ: Եվ սա նախազգուշական միակ գործողությունը չէր: Գրասենյակային տարածքներում առկա համակարգիչներն օգտագործվում էին հեռահար հասանելիությամբ` չեզոքացնելով համակարգիչներում ապացուցողական նշանակություն ունեցող էլեկտրոնային տվյալների պահպանման ռիսկը։ Հաշվի էր առնվել նաև անակնկալ խուզարկության հնարավորությունը. ապացուցողական տվյալները ոչնչացնելու նպատակով ձեռք էին բերել տարաբնույթ անվտանգության համակարգեր, նաև կիրառել հատուկ համակարգչային ծրագրեր, որոնց միջոցով կարելի է անմիջապես ոչնչացնել համակարգչում եղած էլեկտրոնային տվյալները։

Հունվարի 31-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կողմից միաժամանակյա անսպասելի խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի՝ գրասենյակային նշանակության տարածքներում։ Հայտնաբերվել են ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ, որ վերոնշյալ անձանց խումբն իրականացնում է ենթադրյալ հանցավոր գործունեություն։

Այժմ ոստիկանությունն ակտիվ համագործակցում է Եվրոպական երկրների իրավապահ մարմինների հետ` հանցավոր գործունեությունից տուժած անձանց հայտնաբերելու նպատակով։

Հայերեն

Ասիական ինդեքսներ - 11/02/25

ՀՀ վարչապետը Փարիզում մասնակցել է Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին

ԵՄ-ն պատրաստում է իր արձագանքը պողպատի և ալյումինի ներմուծման նկատմամբ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանմանը

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն այցելել է ուսումնական հաստատություններ

Քաղաքացիների վճարած հավելյալ 50 դրամը ծառայում է Երևանի տրանսպորտի շարունակական զարգացմանը․ Ավինյանը՝ տրանսպորտի սակագնի մասին

Երևանի ավագանին չընդունեց հանրային տրանսպորտի մեկ ուղևորության սակագինը 100 դրամ սահմանելու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագիծը

Ձեր ստով մարդկանց գլուխը լցնում եք, թե տոմսը դառնում է 300 դրամ. քաղաքապետը` ընդդիմությանը

ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագծի ընդունումը ինքնին կառույցին անդամակցելու հայտ չի հանդիսանում. Պարույր Հովհաննիսյան

Իսպանիայում կալանվել է առագաստանավ, որի վրա եղել է 600 կգ թմրանյութ

Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը գերազանցել է 48 000-ը