Հայաստան

2025 թ․ ամենաթեթև նոթբուքը․ ASUS-ը ներկայացրեց նոր Zenbook A14-ը

9 րոպեի ընթերցում

2025 թ․ ամենաթեթև նոթբուքը․ ASUS-ը ներկայացրեց նոր Zenbook A14-ը

Պատկերացրեք մի նոթբուք, որը կշռում է մեկ կիլոգրամից պակաս: Այն հեշտությամբ տեղավորվում է փոքրիկ ուսապարկի կամ պայուսակի մեջ, ինչը թույլ է տալիս աշխատել գրասենյակից, ճանապարհորդության ժամանակ կամ պարզապես այգու նստարանին նստած: Բացում եք և ձեր առջև հայտնվում է մի հզոր սարք, որը կարող է աշխատել առանց վերալիցքավորման մինչև 32 ժամ: Ծանոթացեք, սա ASUS-ի նոր գերթեթև նոթբուքն է՝  Zenbook A14-ը:

Այս նյութում կանդրադառնանք նոթբուքի առավելություններին՝ սկսած Ceraluminum ծածկույթով նրբագեղ դիզայնից մինչև Copilot+PC արհեստական բանականության  աջակցությամբ հզոր Snapdragon X պրոցեսորով: Եկեք պարզենք, որքանով է այն հարմար իրական կյանքում առաջադրանքներ կատարելիս և որքան ժամանակ կարող է աշխատել առանց վերալիցքավորման:

Շարժունակ նոթբուք առօրյա առաջադրանքների համար 
Այսօր տեխնոլոգիան արագորեն շարժվում է դեպի առավելագույն պորտատիվություն: Նախկինում հզոր նոթբուք ունենալը նշանակում էր ունենալ մեծ կորպուսով սարք, սակայն այսօր առաջադեմ սարքերը մեկ կիլոգրամից ավելի թեթև են և նույնքան արդյունավետ: Zenbook A14-ը (UX3407) շարժունակության առաջընթացի օրինակներից է:

Այսպիսով, նոր Zenbook A14-ը տպավորում է իր պարամետրերով. սարքը կշռում է ընդամենը 980 գրամ։ Գործնականում այն աներևակայելի թեթև է՝ հատկապես հաշվի առնելով հզոր պրոցեսորն ու OLED էկրանը։

Այնուամենայնիվ, շարժունակությունը կապված է ոչ միայն քաշի, այլև մարտկոցի աշխատանքի հետ: 70 Վտժ հզորությամբ մարտկոցով Zenbook A14-ը կարող է աշխատել մինչև 32 ժամ առանց վերալիցքավորման, իսկ բրաուզինգի ռեժիմում՝ ավելի քան 19 ժամ:

Միևնույն ժամանակ, դրա արտադրողականությունը անփոփոխ է մնում ինչպես առցանց, այնպես էլ օֆլայն: Իսկ եթե լիցքավորման կարիք ունեք, այն կարող է վերալիցքավորվել մինչև 60% ընդամենը 49 րոպեի ընթացքում՝ ապահովելով անխափան աշխատանքը անկախ հանգամանքներից:

Էլեգանտությունն ու ամրությունը յուրաքանչյուր մանրուքում

Նոր Zenbook-ը ոչ միայն աներևակայելի թեթև է, դրա վրա չեն մնում քերծվածքները և մատնահետքերը՝ եզակի ալյումինի օքսիդի կերամիկական ծածկույթի շնորհիվ: Ոչ միայն կափարիչը, այլև ամբողջ կորպուսը՝ ներառյալ ստեղնաշարի մակերեսը, պատրաստված է այս նյութից։ Նոթբուքը հասանելի է երկու նորաոճ գույնով՝ մոխրագույնով (Iceland Grey) և բեժով (Zabriskie Beige): Zenbook A14-ն ունի մինիմալիստական ​​դիզայն՝ կափարիչի վրա հազիվ տեսանելի լոգոտիպով և փայլատ ծածկույթով, որը պաշտպանում է մակերեսը բծերից: Բացի դրանից, սարքը համապատասխանում է MIL-STD 810H ռազմական ամրության ստանդարտներին, քանի որ անցնում է ցնցումների, թրթռումների և մաշվածության թեստեր:

EasyLift էկրանի կրունկը թույլ է տալիս հեշտությամբ բացել նոթբուքը մեկ մատի հպումով, իսկ 1,4 մմ ստեղների սեղման խորությունով էրգոնոմիկ ստեղնաշարն ապահովում է հարմարավետ մուտքագրում: Ստեղնաշարի լուսավորության շնորհիվ հարմար է աշխատել  ցանկացած լուսավորության պայմաններում, իսկ հատուկ Copilot+ ստեղն ակնթարթորեն ակտիվացնում է AI օգնականին:

Այն նաև հագեցած է բարձրակարգ թաչփադով. այն մեծ է, գտնվում է հենց կենտրոնում և շատ լավ ճանաչում է ժեստերը: Դրա լավ մտածված դիզայնի շնորհիվ այն չի արձագանքում ձեռքի պատահական հպումներին, ինչն էլ ավելի հարմարավետ է դարձնում աշխատանքը։

Պերտերը և անլար տեխնոլոգիաները 

Ոչ բոլոր նոթբուքերն են հագեցած այսքան շատ պորտերով․ երկու USB4 Type-C պորտեր, որոնք ապահովում են Power Delivery և տվյալների փոխանցում մինչև 40 Գբիթ/վ արագություն։ Սա թույլ է տալիս լիցքավորել սարքը և միացնել լրացուցիչ մոնիտորներ: HDMI 2.1-ը կարող է օգտագործվել թարմացման բարձր արագությամբ արտաքին էկրանը միացնելու համար, մինչդեռ դասական USB-A 3.2-ը նախատեսված է կրիչների, մկների և այլ պարագաների համար:

Ծանրաբեռնված ցանցերում կայուն կապ ապահովելու համար նոթբուքը համալրված է Wi-Fi 7-ով, իսկ Bluetooth 5.4-ն ապահովում է անլար սարքերի հետ կապը: Ներկառուցված FHD ինֆրակարմիր տեսախցիկը աջակցում է Windows Hello-ին՝ թույլ տալով մուտք գործել օգտագործելով դեմքի ճանաչման համակարգը: Այս գործընթացն ավտոմատացված է և խելացի բլոկավորման գործառույթի շնորհիվ սարքն անմիջապես կբլոկավորվի, եթե օգտատերը հեռանա էկրանից՝ կանխելով չարտոնված մուտքը։

Արտադրողները հոգացել են նաև տեղեկատվական անվտանգության մասին։ Գաղտնի տվյալներ պահելու համար նախատեսված է Microsoft Pluton հարթակը, որն ապահովում է  անվտանգությունը պրոցեսորի մակարդակի վրա:

Արտադրողականություն և AI հավելվածներ

Snapdragon X պրոցեսորը պատասխանատու է այս նոթբուքի անհավանական արտադրողականության համար։ Այն հագեցած է հզոր Qualcomm AI Engine նեյրոնային պրոցեսորով, որի շնորհիվ նոթբուքը կատարում է վայրկյանում մինչև 75 տրիլիոն գործողություն, որից 45 TOPS-ն օգտագործվում է արհեստական բանականության առաջադրանքների մշակման համար։

Մինչև 16 ԳԲ կամ 32 ԳԲ (կախված կոնֆիգուրացիայից) արագ երկալիք LPDDR5X-8533 հիշողությունը  և բարձր արագությամբ մինչև 1 ՏԲ PCIe SSD-ին ապահովում են համակարգի և հավելվածների արագ բեռնումը:

Zenbook A14-ը նույնպես հիանալի սառեցման համակարգ ունի․ ջերմային խողովակը և երկու ալյումինե օդափոխիչները արդյունավետ կերրպով ցրում են ջերմությունը:

Ի՞նչով է առանձնանում Copilot+PC նոթբուքը: Դուք կարող եք հեշտությամբ ձեր առօրյա գործերը վստահել AI օգնականներին: Վիրտուալ օգնականը ստեղծում է բովանդակություն և իրական ժամանակում պատասխանում է օգտատիրոջ հարցերին։ AI հավելվածները, ինչպիսիք են Recall-ը, թույլ են տալիս արագ գտնել փաստաթղթեր, նամակներ և կայքեր՝ պարզապես նկարագրելով դրանց բովանդակությունը: Click to Do արագացնում է տեքստի և պատկերի խմբագրումը:

Տեսազանգերի համար գործում է Windows Studio-ն, որը բարելավում է պատկերի որակը, իսկ Live Captions-ը իրական ժամանակում ենթագրեր է ստեղծում: ASUS StoryCube-ը թույլ է տալիս խմբավորել և կազմակերպել լուսանկարներ և տեսանյութեր, մինչդեռ Background Removal գործառույթն ակնթարթորեն հեռացնում է նկարներից ավելորդ դետալները:

Դիսփլեյ և մուլտիմեդիա 

Zenbook A14-ը հագեցած է գերժամանակակից ASUS Lumina OLED էկրանով: Այս 14 դյույմանոց էկրանն ապահովում է Pantone-ի հավաստագրված գունային բարձր ճշգրտությունը, ինչը իդեալական է գրաֆիկայի, լուսանկարների և տեսանյութերի խմբագրման համար: 100% DCI-P3 գունային ծածկույթն ապահովում է հարուստ, իրատեսական գույներ:

Էկրանը քչացնում է աչքերի լարվածությունը, քանի որ 70%-ով ավելի քիչ վնասակար կապույտ լույս է արձակում՝ ավանդական LCD էկրանների համեմատ: Բացի դրանից, ASUS-ը ներդրել է պիքսելների այրումից պաշտպանելու համար տեխնոլոգիաներ՝ երկարացնելով OLED մատրիցայի կյանքը:

Zenbook A14-ն ունի տպավորիչ աուդիո համակարգ․ harman/kardon հավաստագրված ստերեո բարձրախոսներ՝ մաքուր և հզոր ձայնի համար: Snapdragon-ով աշխատող անլար ականջակալների օգտագործումն ապահովում է լրացուցիչ առավելություն․ ձայնը չի ուշանում և գործում է աղմուկը վերացնելու գործառույթը:

Այս բնութագրերի շնորհիվ նոթբուքը կարող է օգտագործվել ոչ միայն աշխատանքի համար, այլ նաև որպես մուլտիմեդիա սարք, որով հնարավոր է բարձր որակով ֆիլմեր դիտել, երաժշտություն լսել և ստեղծագործել։

Նոթբուք, որը միշտ քեզ հետ է 

Zenbook A14-ը հենց այն սարքն է, որը պլանշետի նման թեթև է, բայց կարող է կատարել նոթբուքի բոլոր առօրյա գործառույթները: Մարտկոցը աշխատում է ամբողջ օրը, այնպես որ կարող եք լիցքավորիչը թողնել տանը և աշխատել ցանկացած վայրում՝ սրճարանում, ինքնաթիռում կամ պարզապես այգու նստարանին:

Փաստաթղթերի հետ աշխատելուց բացի, նոթբուքը կարող է նաև կատարել ոչ բարդ դիզայներական, խմբագման և բովանդակություն ստեղծելու առաջադրանքներ: Արագ Snapdragon X պրոցեսորը, Windows Copilot+PC AI-ի գործառույթները և վառ OLED էկրանը, անշուշտ, կնպաստեն դրան:

Այսպիսով, Zenbook A14-ը խելացի հարթակ է աշխատանքի, կրեատիվության և հաղորդակցման համար:

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում