Թրամփի պաշտոնավարումից ի վեր ԱՄՆ-ից Մեքսիկա է արտաքսվել մոտ 11 հազար միգրանտ

1 րոպեի ընթերցում

REUTERS

Մեքսիկան Դոնալդ Թրամփի պաշտոնավարումից ի վեր՝ հունվարի 20–ից, ընդունել է ԱՄՆ–ից արտաքսված մոտ 11 հազար միգրանտի: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է Reuters–ը՝ այս մասին ասուլիսում հայտարարել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շայնբաումը։

Ըստ նրա՝ միգրանտների թվում են 2500 ոչ մեքսիկացիներ:

Շայնբաումը հավելել է, որ Մեքսիկան նաև արտաքսված միգրանտներին հայրենադարձրել է Հոնդուրաս: Նրա խոսքով՝ հայրենադարձությունները հարկադրաբար չեն եղել։

 

Հայերեն