ՀԱՄԱՍ–ը հայտարարել է իսրայելցի պատանդների անունները, որոնց կփոխանակեն պաղեստինցի գերիների հետ
1 րոպեի ընթերցում
![ՀԱՄԱՍ–ը հայտարարել է իսրայելցի պատանդների անունները, որոնց կփոխանակեն պաղեստինցի գերիների հետ](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/07/WFr56elTJOx4HkvAe5aL1Cx3xmw6LBt5LqPUZK13.webp)
ՀԱՄԱՍ-ը ուշացումով հայտարարել է 3 իսրայելցի պատանդների անունները, որոնց փետրվարի 8–ին կփոխանակեն պաղեստինցի գերիների հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:
Օհադ Բեն Ամին, Էլի Շարաբին և Օր Լևին պատանդ էին վերցվել 2023 թվականի հոկտեմբերի 7–ին:
Փետրվարի 7–ին ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը մեղադրել էր Իսրայելին հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ և նախատեսված վերջնաժամկետը լրանալուց հետո չէր հրապարակել 3 իսրայելցի պատանդների անունները, որոնք պետք է փոխանակվեին պաղեստինցի գերիների հետ: