Կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի գերիների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
1 րոպեի ընթերցում
![Կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի գերիների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/07/U4A9QxTXOMUfPxSfOq9Iq2q8cbbMn8NHnYylisIU.webp)
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին փետրվարի 7-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում Կողմերը կարծիքներ են փոխանակել անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերի վերաբերյալ և համաձայնության եկել, որ հանձնաժողովների միջև փոխադարձ համաձայնությամբ քննարկումները կշարունակվեն: