Մարզեր

Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհների անցանելիությունն ապահովված է

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհների անցանելիությունն ապահովված է

Փետրվարի 7-ի գիշերվա ու ցերեկվա ժամերին Գեղարքունիքի մարզում ճանապարհները սպասարկող կազմակերպություններն ապահովել են միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհների անցանելիությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, փետրվարի 7-ի ընթացքում մարզում ձյան նոր տեղումներ չեն գրանցվել, իսկ նախորդ օրը տեղացած ձյան շերտը չի գերազանցել մի քանի սանտիմետրը։ Առանձին հատվածներում դիտվել են ճանապարհների սառցակալումներ, բարձրադիր գոտիներում, մասնավորապես Վարդենյաց լեռնանցքում՝ բուք։ Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները կատարել են մաքրման ու մշակման աշխատանքներ։ Փետրվարի 7-ի կեսօրվա դրությամբ Գեղարքունիքում փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում