Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով

2 րոպեի ընթերցում

Հունաստանի Սանտորինի կղզում հայտարարվել է արտակարգ դրություն՝ Էգեյան ծովի շրջանում ուժեղ սեյսմիկ ակտիվության հետևանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ekathimerini կայքէջը։

Նշվում է, որ տարածքում շարունակվող ստորգետնյա ցնցումները մեծացրել են սողանքների և քարաթափումների վտանգը։

Հունաստանի քաղաքացիական պաշտպանության մարմինների հաղորդմամբ՝ արտակարգ դրության ռեժիմը կգործի մինչև մարտի 1-ը։ Միայն փետրվարի 7-ի գիշերը Սանտորինիի շրջակայքում գրանցվել է 4 մագնիտուդից բարձր վեց երկրաշարժ, որից հետո Ամորգոս կղզու հարավում տեղի է ունեցել 5,2 մագնիտուդ ուժգնությամբ ցնցում։

Սեյսմիկ ակտիվությունը ազդում է նաև տեղի բնակիչների վրա, որոնք ստիպված են մշտապես զգոն լինել։ Անաֆիի քաղաքապետ Յակով Պուսոսը AMNA գործակալության հետ զրույցում նշել է, որ ցնցումները մարդկանց վրա հոգեբանական ծանր ազդեցություն են թողնում։

«Այս շարունակական ցնցումները սկսում են մեզ հոգնեցնել։ Հատկապես անցած գիշեր՝ դրանք անընդհատ կրկնվում էին։ Մարդիկ, իհարկե, անհանգստացած են, բայց ամենամեծ խնդիրն այն է, որ մենք անընդհատ արթուն ենք», – ասել է Պուսոսը։

Ամորգոս կղզու փոխքաղաքապետ Ստամատիս Սիմոսն իր հերթին ընդգծել է, որ Ամորգոսի շենքերն ավելի ամուր են, քան Սանտորինիում, որտեղ նրանք հիմնականում կառուցված են հրաբխային շարժական ժայռերի վրա։

«Մինչ այժմ մարդիկ հանգիստ են, բայց իրավիճակը հետևողականորեն մոնիթորինգի տակ է պահվում», – ասել է նա։

Բացի երկրաշարժերից, տարածաշրջանը բախվում է ուժեղ քամիների, որոնք ստիպել են իշխանություններին սահմանափակել լաստանավերի տեղաշարժը։ Սա, իր հերթին, ավելի է խորացնում բնակիչների անհանգստությունը։

 

Հայերեն Русский

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «անօրինական» ցույցերը կարգելվեն

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը