ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Նորվեգիա
1 րոպեի ընթերցում
![ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Նորվեգիա](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/06/C4pyhYML6li4H9WbZYRjCtTIyyF0vu8ZP2EyGJ9I.webp)
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին պաշտոնական այց կկատարի Նորվեգիա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Էյդեի հետ:
Այցի օրակարգը ներառում է քննարկումներ նաև խորհրդարանական և փորձագիտական շրջանակների հետ: