Պեկինում հայտարարել են, որ Չինաստանը չի միջամտում Պանամայի ջրանցքի կառավարմանը

2 րոպեի ընթերցում

Պեկինը չի միջամտում Պանամայի ինքնիշխան գործերին և չի ազդում Պանամայի ջրանցքի նկատմամբ նրա վերահսկողության վրա: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

«Չինաստանը միշտ հարգել է Պանամայի ինքնիշխանությունը ջրանցքի նկատմամբ և ճանաչել է դրա մշտական ​​չեզոք միջազգային ջրային ճանապարհի կարգավիճակը», - ասել է Գո Ցզյակունը: - Մենք հարգում ենք ջրանցքի կառավարման և շահագործման՝ Պանամայի կառավարության (խմբ.՝ իրավունքները) և երբեք չենք միջամտում ջրանցքին վերաբերող գործերին»։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Պանամայում հանդիպել է այդ երկրի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյի հետ։ Երկրի ղեկավարը հայտնել է, որ աուդիտ է անցկացվում ջրանցքի մոտ գտնվող այն նավահանգիստներում, որոնք Չինաստանի ընկերությունների վերահսկողության տակ են։ Մուլինոն նաև հայտարարել է, որ իր կառավարությունը չի երկարաձգի մասնակցությունը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, որին Պանաման միացել է 2017 թվականին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին  երդմնակալության խոսքում հայտարարել է Պանամայի ջրանցքը «հետ վերցնելու» մտադրության մասին։ Նրա պնդմամբ՝ Չինաստանը չափազանց մեծ ազդեցություն ունի Պանամայի ջրանցքում։ Թրամփը նաև Պանամային մեղադրել է ամերիկյան նավերից մեծ գումար գանձելու մեջ։ 

Միացյալ Նահանգներ

Պանաման հերքել է Վաշինգտոնի հայտարարությունը, որ ԱՄՆ կառավարության նավերը Պանամայի ջրանցքով կանցնեն անվճար

 

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով